Paid Internship for Sales
Դարձրու՛ երազանքդ իրականություն, սկսի՛ր բանկային կարիերադ՝ որպես վաճառքի
մասնագետ, ձեռք բեր բանկային ոլորտի տեսական և գործնական գիտելիքներ՝ հետագայում
մեր թիմը համալրելու հեռանկարով, իսկ պրակտիկայի ընթացքում ստացի՛ր կրթաթոշակ
սկսած 150,000 դր․-ից։
Ծրագրի տևողություն՝
2 ամիս
Ստորաբաժանում`
Գրաֆիկը՝
Կորպորատիվ տնօրինություն
Օրական 6 ժամ
Հայտարարության սկիզբ`
13/07/2026թ.
Հայտարարության ավարտ`
31/07/2026թ.
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Պրակտիկան ծրագիրը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երիտասարդի ձեռք բերել
տեսական և գործնական մի շարք գիտելիքներ վաճառքի, սպասարկման ոլորտում, ինչպես
նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ բանկային գործում:
IDBank-ի կողմից կազմակերպված նմանատիպ կրթական ծրագրերի , ինչպիսիք են IDream -ը,
արդյունքում վերջին տարիների ընթացքում մեր թիմը համալրվել է շուրջ ինը տասնյակ սկսնակ
մասնագետներով, ովքեր իրենց կարիերան սկսել և շարունակում են IDBank-ում։
ԾՐԱԳԻՐԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ`
- սկսնակ մասնագետներին տրամադրել տեսական գիտելիքներ ֆինանսավարկային ոլորտի վերաբերյալ,
- զարգացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են բանկային ոլորտում սկսնակ աշխատակցին,
- ծրագրի մասնակիցներին ներսից ծանոթացնել Բանկի գործունեությանն ու կորպորատիվ մշակույթին,
- ծրագրի լավագույն մասնակիցներով համալրել Բանկում սկսնակ վաճառքի մասնագետների թափուր հաստիքները։
ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`
- լինել բակալավրի 4-րդ, մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներ կամ ունենալ բարձրագույն կրթություն
- ունենալ ցանկություն ու մոտիվացիա կարիերան սկսելու բանկային ոլորտում,
- ունենալ տրամաբանական մտածողություն,
- ունենալ հաղորդակցման լավ հմտություններ,
- վաճառքի փորձառությունը կդիտվի որպես առավելություն
- օտար լեզուների /ռուսերեն, անգլերեն/ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- և ամենակարևորը՝ լինել նախաձեռնող, ստեղծագործ ու նորարար գաղափարներով և ոգևորությամբ լի։
Եվ այսպես, եթե մոտիվացված ու նպատակասլաց ես, համապատասխանում ես վերոնշյալ չափանիշներին և քեզ տեսնում ես բանկային և թվային ոլորտում, ապա օգտագործի՛ր հնարավորությունդ և միացի՛ր IDBаnk-ի թիմին։
Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել ։
Ծրագրի պահանջներին համապատասխանելու դեպքում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: