Idbank

Ռիսկերի վերլուծության և միջադեպերի կառավարման բաժնի ղեկավար

YerevanFull TimePosted Jul 23, 2026


      «ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես  Ռիսկերի վերլուծության և միջադեպերի կառավարման բաժնի ղեկավար ՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով:



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



  • Կազմակերպում և համակարգում է միջադեպերի (գործառնական ռիսկի դեպքերի) գրանցման, դասակարգման, վերլուծության և արձագանքման գործընթացը՝ ապահովելով դրանց արտացոլումը համապատասխան տեղեկատվական համակարգերում։
  • Ապահովում է միջադեպերի արմատական պատճառների վերլուծությունը, թերություններ վերացմանը և կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու դրանց կատարման մշտադիտարկումը։
  • Համակարգում է ոչ ֆինանսական ռիսկերի քանակական և որակական վերլուծությունների, ինչպես նաև սցենարային վերլուծությունների իրականացումը՝ ռիսկերի կանխարգելման ու նվազեցման նպատակով։
  • Գնահատում է հսկողության մեխանիզմների արդյունավետությունը միջադեպերի վերլուծության արդյունքների հիման վրա և ներկայացնում գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկություններ։
  • Մշակում և մշտադիտարկում է ռիսկի հիմնական ցուցիչները (KRI)՝ վերլուծելով սահմանված շեմերից շեղումները և ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։
  • Մասնակցում է ռիսկերի կառավարման ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի (քաղաքականություններ, ընթացակարգեր) մշակմանն ու պարբերական վերանայմանը։
  • Պատրաստում և ներկայացնում է ռիսկերի ու միջադեպերի վերաբերյալ պարբերական և պահանջվող հաշվետվություններ Բանկի ղեկավարությանը, ներքին և արտաքին շահագրգիռ կողմերին, ինչպես նաև կազմակերպում է աշխատակիցների իրազեկմանն ու ուսուցմանն ուղղված միջոցառումներ։

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ



  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի, մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային կամ ֆինտեխ ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ ռիսկերի կառավարման ոլորտում. ղեկավար աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office փաթեթի (հատկապես Excel-ի) գերազանց իմացություն, տվյալների վերլուծության գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ, տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
  • Թիմի կառավարման, առաջադրանքների պլանավորման ու բաշխման և աշխատակիցների զարգացման հմտություններ
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

 



ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:





ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով   ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

 



ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը  https://www.idbank.am/

 

Keep exploring