Idbank

Թվային ապառիկի վաճառքի մասնագետ

YerevanPart TimePosted Jul 19, 2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Թվային ապառիկի վաճառքի մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։ Աշխատանքային գրաֆիկը՝ հերթափոխային (ճկուն աշխատանքային ժամեր)։

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հաճախորդների հետ համապատասխան վարկի, քարտի կան հաշվի հայտի ընդունում,
  • Վարկային գործառույթների իրականացում այդ թվում․
    • Վարկային հայտերի ընդունում,
    • Վարկային հայտի ընթացքի ապահովում,
    • ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ,
  • Հաճախորդներին աջակցություն մոբայլ հավելվածներում սինքրոնացման հարցերում,
  • Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում։

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն, 
  • Համակարգչային գիտելիքներ
  • Լեզուների իմացություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Վաճառքի հմտություններ
  • Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
  • Սթրեսակայունություն

 

 

 

 

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:



 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝  հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:

Keep exploring