Idbank

ՓՄՁ վարկավորման առաջատար վերլուծաբան

YerevanFull TimePosted Aug 27, 2026

«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


  • Իրականացնում է ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար, համապատասխան հաշվետվությունների կազմում, ինչպես նաև տալիս է  հաճախորդի  գործունեության ընդհանուր գնահատական, կարծիք և ներկայացնում է գործը իրավասու մարմնի հաստատմանը,
  • Ըստ անհրաժեշտության իրականացնում է հանդիպումներ հաճախորդների հետ՝ լրացուցիչ տվյալների ճշգրտման, ֆինանսական խորհրդատվության նպատակով,
  • Կորպորատիվ հաճախորդների համար իրականացնում է վարկերի նպատակային օգտագործման մոնիթորինգներ,
  • Ըստ անհրաժեշտության աջակցում է աշխատակիցներին մասնագիտական գիտելիքների փոխանցման և վերլուծական հմտությունների կատարելագործման գործընթացին,
  • Ըստ անհրաժեշտության գործուղվում է այլ մասնաճյուղեր, աշխատանքային աջակցություն ցուցաբերելու նպատակով։


ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ


  • Բարձրագույն մասնագիտական կրթություն 
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն
  • Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
  • Բանկային օրենսդրության իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank, ՀԾ, 1C ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Վերլուծական հմտություններ 
  • Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում 
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն 
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն 
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

 

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:


Keep exploring