Coaf

Վարչատնտեսական աշխատանքների համակարգող

Yerevan, YerevanFull TimePosted Nov 2, 2026

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) փնտրում է կազմակերպված, նախաձեռնող և արդյունքահեն վարչատնտեսական աշխատանքների համակարգողի, ով կհամակարգի կազմակերպության վարչատնտեսական գործառույթները, կապահովի գնումների միասնական համակարգի լիարժեք ներդրումը և կնպաստի գործառնական գործընթացների արդյունավետության բարձրացմանը։


Հիմնական պարտականություններ


Վարչատնտեսական աշխատանքների համակարգում

  • Համակարգել ՔՈԱՖ-ի վարչատնտեսական աշխատանքները՝ ապահովելով կենտրոնների և ստորաբաժանումների անխափան գործունեությունը։
  • Կազմակերպել և վերահսկել գնումների, մատակարարումների, պահեստների, գույքի, տրանսպորտի, լոգիստիկայի և գրասենյակային սպասարկման աշխատանքները։
  • Ապահովել թիմերի աշխատանքների արդյունավետ բաշխումը, համագործակցությունն ու սահմանված նպատակների իրականացումը։


Գնումների և մատակարարումների կազմակերպում

  • Համակարգել և ապահովել ՔՈԱՖ-ի ընթացիկ, ծրագրային գնումները՝ ապահովելով դրանց թափանցիկությունը, որակը և ծախսարդյունավետությունը։
  • Ապահովել գնումների միասնական, արագ և արդյունավետ համակարգի ներդրման ավարտը, լիարժեք գործարկումն ու շարունակական կատարելագործումը։
  • Մշակել և բարելավել գնումների քաղաքականությունները, ընթացակարգերը, հաստատման և վերահսկման մեխանիզմները։
  • Կազմակերպել գնումների պլանավորումը, մատակարարների ընտրությունը, առաջարկների գնահատումը, պայմանագրային բանակցությունները և մատակարարումների վերահսկումը։
  • Ապահովել գնումների էլեկտրոնային հաշվառումը, գործընթացների պատշաճ փաստաթղթավորումը, ժամկետների պահպանումն ու մատակարարների հետ արդյունավետ համագործակցությունը։


Տրանսպորտ, լոգիստիկա և գույքի կառավարում

  • Կազմակերպել և համակարգել տրանսպորտային պարկի աշխատանքը, աշխատակիցների և շահառուների փոխադրումները, երթուղիների պլանավորումն ու տրանսպորտային միջոցների արդյունավետ շահագործումը։
  • Վերահսկել տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը, անվտանգությունը և շահագործման ծախսերը։
  • Համակարգել պահեստների աշխատանքը, ապրանքների և գույքի ընդունումը, հաշվառումը, պահպանումն ու բաշխումը՝ ապահովելով համապատասխան վերահսկման համակարգերի կիրառումը։
  • Կազմակերպել գրասենյակային և վարչական սպասարկումը՝ ապահովելով անհրաժեշտ գույքի, սարքավորումների և օժանդակ ծառայությունների հասանելիությունն ու որակը։


Գործառնական արդյունավետություն և վարչատնտեսական բյուջե

  • Վերլուծել և բարելավել վարչատնտեսական գործընթացները՝ ներդնելով թվայնացման, ավտոմատացման և արդյունավետ վերահսկողության լուծումներ։
  • Մասնակցել վարչատնտեսական բյուջեի պլանավորմանը, վերահսկել վարչատնտեսական ծախսերը և առաջարկել ռեսուրսների օպտիմալացման լուծումներ։
  • Գնահատել գործառնական արդյունքներն ու ռիսկերը, մշակել բարելավման առաջարկություններ և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։
  • Համագործակցել ֆինանսական և ծրագրային թիմերի հետ՝ աշխատանքների արդյունավետ պլանավորման և իրականացման նպատակով։


Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն՝ կառավարման, տնտեսագիտության, ֆինանսների, լոգիստիկայի կամ հարակից ոլորտներում։
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, որից 1 տարին՝ ղեկավար կամ համակարգող պաշտոնում։
  • Գնումների, մատակարարումների, լոգիստիկայի և վարչատնտեսական գործընթացների կազմակերպման փորձ։
  • Բյուջետավորման, ծախսերի վերահսկման և ռեսուրսների պլանավորման հմտություններ։
  • Գործընթացների բարելավման, նոր համակարգերի ներդրման և փոփոխությունների կառավարման կարողություններ։
  • Թիմերի համակարգման, պլանավորման, բանակցելու և խնդիրների լուծման զարգացած հմտություններ։
  • Վերլուծական մտածողություն, նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում և արդյունքահեն մոտեցում։
  • MS Office-ի, մասնավորապես Excel-ի և թվային կառավարման գործիքների լավ իմացություն։
  • Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն։


Առավելություն կդիտվի՝

  • ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերի գնումների ընթացակարգերի իմացությունը և համապատասխան աշխատանքային փորձը։
  • Միջազգային ֆինանսական կառույցների և դոնոր կազմակերպությունների գնումների ընթացակարգերով աշխատելու փորձը։
  • Գնումների էլեկտրոնային համակարգերի ներդրման, ավտոմատացման և գործընթացների վերափոխման փորձը։


Ինչո՞ւ միանալ ՔՈԱՖ-ին

  • Իրական ազդեցություն․ նպաստել Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
  • Մասնագիտական աճ․ համակարգել բազմագործառույթ թիմեր և զարգացնել կառավարչական կարողությունները։
  • Նորարարություն․ անմիջական մասնակցություն ունենալ ժամանակակից համակարգերի ներդրման և գործընթացների բարելավման գործում։
  • Արժեքահեն միջավայր․ աշխատել համագործակցությունը, նախաձեռնողականությունն ու պատասխանատվությունը կարևորող թիմում։


Մենք առաջարկում ենք՝

  • Մրցունակ աշխատավարձ և մասնագիտական զարգացման հնարավորություններ,
  • Տարեկան 20 աշխատանքային օր վճարովի արձակուրդ,
  • Երկարացված Ամանորյա արձակուրդ՝ մինչև հունվարի 7-ը,
  • Թիմի անդամների համար հատուկ զեղչային պայմաններ՝ Կոնցեպտ հյուրանոցից օգտվելու համար (20%),
  • Ճկուն աշխատանքային ժամերի հնարավորություն՝ տարեկան մինչև 32 ժամ,
  • Լրացուցիչ հանգստյան օրեր (Comp Days)՝ համաձայն կազմակերպության ընթացակարգի։



ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Եթե պատրաստ ես համակարգել բազմաբնույթ գործառույթներ, ներդնել արդյունավետ լուծումներ և նպաստել ՔՈԱՖ-ի կազմակերպական զարգացմանը, ապա միացի՛ր մեր թիմին։

Աշխատանքի վայր՝ Երևան՝ մարզային աշխատանքային այցերով։

Անմիջական ղեկավար՝ Գործառնությունների գծով ղեկավար։

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 20:

Keep exploring