Idbank

Բիզնես վերլուծաբան

YerevanFull TimePosted Sep 15, 2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Բիզնես վերլուծաբան։

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  • CRM համակարգի՝ բանկային և արտաքին տարբեր համակարգերի ու ծառայությունների հետ ինտեգրման վերլուծություն։
  • BPMN Creatio հարթակում CRM բիզնես գործընթացների նախագծում և կառուցում։
  • Բիզնես գործընթացների նկարագրման փորձ։
  • Իրականացված նախագծերի թեստավորում։
  • Ինտեգրատորի համար տեխնիկական առաջադրանքների կազմում՝ ավելի բարդ բիզնես գործընթացների դեպքում։
  • Օգտատերերի սցենարների մշակում և ձևակերպում։
  • Համագործակցություն Բանկի գործընկերների՝ համակարգի ինտեգրատորների և վենդորների հետ։
  • Համակարգի օգտատերերի համար հրահանգների պատրաստում և թարմացում։
  • Կարգավորված գործընթացների ընդունման-հանձնման փորձարկումների կազմակերպում և իրականացում Բանկի ստորաբաժանումների՝ պատվիրատուների համար։



ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

  • Բարձրագույն կրթություն
  • Ցանկալի է CRM/BPMN համակարգերի (Creatio) ներդրման փորձ
  • Նախագծերի վերլուծաբանի աշխատանքային փորձ՝ արտաքին թեկնածուների համար
  • Նախագծերի կառավարման փորձ
  • Օգտատերերի սցենարների մշակման և ձևակերպման փորձ
  • Ռուսերենի լավ իմացություն՝ համակարգի ինտեգրատորի հետ հաղորդակցության և գրագրության համար
  • Թիմում աշխատելու պատրաստակամություն
  • Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում
  • Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն։
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
  • Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում

 

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի   4-

ից                 Բանկը                 ներկայանում                է                 «ԱյԴի                Բանկ»                     անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/

Keep exploring